Alumil COMFORT M4

Alumil COMFORT M4

COMFORT M4-ը ALUMIL-ի ջերմամեկուսիչ ֆասադային համակարգ է: Համակարգն առանձնանում է յուրահատուկ դիզայնով, որը բարելավում է ցանկացած շինության արտաքին տեսքը: Համակարգը լինում է առանց պրոֆիլային շրջանակների և տալիս է հնարավորություն կիրառել բացվող փեղկեր։ Այն ապահովում է էներգաարդյունավետություն՝ պահպանելով տարածքի ներսում կայուն ջերմաստիճանը: Շնորհիվ բարձր որակի՝ SMARTIA M4-ը հուսալի ընտրություն է ցանկացած եղանակային պայմաններում կիրառության համար։ Համակարգն ապահովում է բնական լույսի հոսք, քամու ճնշման դիմադրության և ջերմամեկուսացում՝ դառնալով իդեալական ընտրություն ինչպես բնակելի, այնպես էլ կոմերցիոն տարածքների համար:

Հնարավոր սերիաներ

img

Ֆասադային համակարգեր

Ֆասադային համակարգերը (Curtain Walls) հանդիսանում են շենքի ճակատային մասեր՝ ապահովելով կառուցվածքային առանձնահատկություններ և օպտիմալացնելով բնական լույսի ներթափանցումը տարածքի ներքին հատված: Այս համակարգերը մեծապես նախընտրելի են շնորհիվ իրենց տեսողական գրավչության և ֆունկցիոնալության: PROFAL-ում ֆասադային համակարգերը պատրաստվում են ALUMIL-ի M4 և M7 բարձրորակ պրոֆիլներով։ Համակարգերը կարող են լիել ինչպես պրոֆիլային, այնպես էլ ամբողջությամբ ապակի։ Հիմնական ապակին լինում է տոնային կամ հայելային՝ շինության առավել գրավիչ տեսքն ապահովելու համար։ Ֆասադային համակարգերում օգտագործվում է թրծված ապակի` ապահովելու անվտանգություն, ամրություն և ջերմակարգավորում:PROFAL-ի պրոֆեսիոնալ ինժեներական թիմը նախագծում և իրականացնում է ցանկացած բարդության ֆասադային համակարգեր։

 

դիտել
img

Երդիկներ

Երդիկները լրացնում են ֆասադային համակարգերը՝ ապահովելով բնական լույսի հոսքը վերևից։ Նպաստում են էներգաարդյունավետությանը և բարելավում ներքին միջավայրի ընդհանուր տեսքը: PROFAL-ում երդիկները պատրաստվում են ALUMIL-ի բարձրակարգ M4 ևM7 պրոֆիլներով։Անհրաժեշտության դեպքւմ երդիկները ներառում են մետաղական հիմնակմախք՝ պատրաստված PROFAL-ում։ Երդիկները պատրաստվում են լամինացքած տրիպլեքս ապակուց՝ առավելագույն անվտանգային պայմաններ ապահովելու համար, ինչպես նաև թրծված տիտան ապակուց՝ տարածքի ներքին հատվածը պաշտպանելով արևի ուղիղ ճառագայթներից։

PROFAL-ի պրոֆեսիոնալ ինժեներական թիմը նախագծում և իրականացնում է ցանկացած բարդության լուծումներ։

դիտել
left
right
X