COMFORT M9400-ը ALUMIL-ի դուռ-պատուհանային համակարգերից է։ Համակարգն ապահովում է անվտանգության բարձր մակարդակ: COMFORT M9400-ն առանձնանում է պրոֆիլային դիզայնի և լուծումների իր բազմազանությամբ, որոնք բավարարում են ամենատարբեր ճարտարապետական պահանջները: Շնորհիվ ֆունկցիոնալության և օգտագագործման հեշտության՝ այն հիանալի ընտրություն է կոմերցիոն տարածքների համար։
Ամենատարածված դասական այս դռները, ապահովելով հարմարավետ և գործնական օգտագործում, տեղադրվում են ներս, դուրս կամ վերև բացվելու հնարավորությամբ բարդ և պարզ փականների միջոցով։ Այս դռները նորաոճ և ֆունկցիոնալ լուծում են տալիս ցանկացած տարածքի, համադրելով գեղեցկությունն ու պրակտիկությունը: PROFAL-ի դեպի ներս,դուրս և վերև բացվող դռները հիանալի ընտրություն են դիզայնի, անվտանգության, ջերմության պահպանման բարձր մակարդակի և ամրության համար։