SUPREME S650 ALUMIL-ի ավտոմատ և մեխանիկական սահող համակարգերից է։ Այն ներառում է լայնածավալ ապակեպատ մակերեսներ՝ համատեղելով նորաոճ դիզայնը բարձր ֆունկցիոնալության հետ։ Համակարգը, շնորհիվ յուրահատուկ դիզայնի, ապահովում է բնական լույսի առավելագույն հոսք՝ վիզուալ մեծացնելով տարածքը։ SUPREME S650-ը գործում է անաղմուկ և պահանջում նվազագույն սպասարկում։ Համակարգն անխափան է գործում եղանակային ցանկացած պայմաններում։
Սահող դռներն ունեն ժամանակակից դիզայն, որը հեշտությամբ համադրվում է ինտերիերի հետ՝ տարածքին տալով յուրօրինակ տեսք: Այս դռները թույլ են տալիս արդյունավետ օգտագործել տարածքը շնորհիվ այն փաստի, որ բացվում են իրենց երկայնքով՝ խնայելով և վիզուալ մեծացնելով տարածքը: PROFAL- ի սահող դռները գործում են անաղմուկ և պահանջում նվազագույն սպասարկում՝ ապահովելով հանգիստ միջավայր: Այս դռները գնահատվում են իրենց անխափան աշխատանքի և սպասարկման ցածր պահանջների համար։